Երեկ՝ մայիսի 24-ին էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ նշված դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ տեղի էր ունենում դատական նիստ, և ամբաստանյալներն էին Գարիկ Բաբախանանը, Անդրանիկ Գաբրիելյանը, Հակոբ Բոյաջյանը և Սամվել Սաֆարյանը: Վերջիններս ամբաստանյալի աթոռին են հայտնվել Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտնի միջադեպի ժամանակ, որտեղ նշված անձինք անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերել քաղաքացու նկատմամբ. բռնություն էին կիրառել, դաժան ծեծի ենթարկել, անգամ նշվում էր, որ նրանք կատարել են կողոպուտ և միայն պատգամավոր Գ. Արսենյանի ու նրա թիկնապահի շնորհիվ էր կանխվել վատթարագույնը:
Մանրամասն՝ shamshyan.com