Այսօր՝ մայիսի 25-ին, խորհրդարանում Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ նման նախագծի մշակումը պայմանավորված է ապրիլի 1-ից Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտմամբ և կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող զինվորական ծառայության մեջ չգտնվող անձնանց համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությամբ:
Նախագծի համաձայն, բոլոր այն կամավորականները, ովքեր մեկնել են մարտական գործողությունների գոտի, այդ ընթացքում պահպանելու են իրենց աշխատատեղերը: Ինչ վերաբերում է վարձատրությանը, ապա հարցը պետք է է լուծվի կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով:
Ասատրյանը նաև նշեց, որ նախագիծը վերաբերում է ինչպես պետական, այնպես էլ՝մասնավոր սեկտորի աշխատողներին: