Այսօր՝ մայիսի 25-ին, խորհրդարանում լրագրողները փորձեցին Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ խոսել ապրիլյան պատերազմի արդյունքում հայկական կողմի 800 հեկտար կորստի մասին: Սակայն նա հրաժարվեց պատասխանել հարցերին՝ նշելով, որ ոտքերը ցավում են, հիվանդ է:
Ամեն դեպքում նա քայլելու ընթացքում հասցրեց նշել, որ տարածքի կորուստ չկա. «Չունենք, չունենք, ոչ մի բան էլ չունենք»,-ասաց նա և անպատասխան թողնելով Թալիշի մասին հարցը, մտավ աշխատասենյակ:
Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, իսկ մի քանի օր առաջ՝ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասացին, որ այդ տարածքն ամայի տարածք էր, բնակեցված չի եղել և կարծիք չկա մտահոգվելու և ծանրանալու այդ հարցի վրա: