Միջազգային Հասարակություն 

ԵԱՀԿ. Լուգանսկը հրետակոծվել է կասետային ռումբերով

 

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Լուգանսկի բնակելի թաղամասերի հրետակոծումն իրականացվել է կասետային ռումբերով:

Այդ մասին արձանաձրվել է ԵԱՀԿ ամենօրյա արձանգրությունում:

 

ԵԱՀԿ դիտորդական խումբը, ուսումնասիրելով քաղաքի վրա արձակված արկերը, եկել են եզրակացության, որ դրանք արձակվել են «Սմերչ» հրետանային համակարգից ու դասվում են կասետային ռումբերի շարքին: Հրետակոծության հետեւանքով զոհվել է 2 խաղաղ բնակիչ, կան վիրավորներ:

 

Հունվարի կեսերից Դոնբասում աննախադեպ կերպով ակտիվացել են ռազմական գործողություններն, ինչի հետեւանքով հրետակոծվել են Մարիուպոլի արեւելյան շրջանները, իսկ ավելի ուշ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը հայտնել է, որ աշխարհազորայինները հարձակման են անցել Դոնբասի ռազմաճակատի ողջ երկյանքով: Միաժամանակ «Ուրագան» հրետանային համակարգերից հրետակոծության է ենթարկվել Լուգանսկը:

 

Կասետային ռումբերը բավականին խոշոր շառավղով առաջացնում են բեկորներ, որոնք պայթելով աննախադեպ ավերածությունների են հանգեցնում: Ներկայումս աշխարհի շուրջ 108 երկրներ հրաժարվել են կասետային ռումբերի կիրառումից:

 

 

Նույն շարքից