Այսօր՝ մայիսի 25-ին, պատգամավորները ձայների 106 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ անցկացրեցին ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նախագծով աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ են սահմանվում կամավորականների համար, ովքեր ապրիլի 1-ից հետո մեկնել են մարտական գործողությունների գոտի և չեն համարվում զինվորական ծառայության մեջ գտնվող անձ:
Օրենքի համաձայն՝ այդ անձիք մարտական գործողությունների գոտում գտնվելու ժամանակհատվածում պահպանելու են իրենց աշխատատեղերը, իսկ վարձատրությայն հարցը լուծվելու է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով: