Հայաստան Հասարակություն 

Միացյալ նահանգները կշարունակեն համագործակցությունը Ռուսաստանի հետ ԼՂՀ հարցում

Միացյալ Նահանգները շարունակելու է համագործակցել Ռուսաստանի հետ ղարաբաղյան հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Նրա խոսքով, Մինսկի Խումբը մնում է կարգավորման այն ձեւաչափը, որը ընդունելի է բոլոր կողմերի համար, եւ այս ձեւաչափով աշխատանքները կշարունակվեն Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ եղած լուրջ հակասությունների պայմաններում։

«Մենք հանդիպում ենք աչք աչքի ու սերտ աշխատում ենք միասին հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մինսկի Խումբը ռուս-ամերիկյան համագործակցության ոլորտ է մնում եւ մենք հույս ունենք, որ այդպես էլ կշարունակվի ու մենք կշարունակենք համատեղ աշխատանքները՝ նաեւ մեր ֆրանսիական գործընկերոջ հետ միասին»,- ասել է համանախագահը եւ հավելել. «Մենք անշո՛ւշտ ցանկանում ենք հասնել կարգավորման եւ մենք անշո՛ւշտ ցանկանում ենք տասնամյակներ շարունակվող այս հակամարտությանը լուծում գտնել»:

 

 

Նույն շարքից