Քաղաքական Միջազգային 

Բաքուն ցանկանում է նպաստել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով  օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է նպաստել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ Ադրբեջանը չի կարող անհնագստացած չլինել Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարված հարաբերություններով, քանի որ այդ երկրների հետ ունի բարձր մակարդակի հարաբերություններ և ռազմավարական գործընկերություն:

Հասանովի խոսքերով, Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ գործունեությունը կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար:

Նույն շարքից