Քաղաքական 

Եվրամիությունը Թուրքիայի համար միակ ընտրությունը չէ. Թուրք նախարար

«Եվրամիությանն անդամակցությունը կարևոր է Թուրքիայի համար, սակայն դա մեր միակ ընտրությունը չէ»,-նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ-ի հարցերով Թուրքիայի նոր նախարար Օմեր Չելիկը, ով փոխարինեց Վոլկան Բոզքիրին:

«Արդարություն և զարգացում կուսակցության իշխանության գլուխ անցնելուց հետո ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը դարձել է պետական քաղաքականություն: Մենք շարունակելու ենք այդ քաղաքականությունը, սակայն չենք ցանկանում, որ ԵՄ-ն երկակի ստանդարտների քաղաքականություն վարի միայն այն բանի համար, որ Թուրքիան պաշտպանում է իր օրինական իրավունքները և պայքարում է ահաբեկչության դեմ, որը սպառնում է երկրի ներքին անվտանգությանը: Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցելը կարևոր է, սակայն միակ ընտրությունը չէ»,-ասել է նորանշանակ նախարարը:

Նույն շարքից