Միջազգային Հասարակություն 

Կոնգոյում ահաբեկիչները թրատել են 20 խաղաղ բնակչի

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Կոնգոյի դեմոկրատական հանրապետության բնակավայրերից մեկում թրերով զինված անհայտ գրոհայինները սրախողխող են արել ավելի քան 20 մարդու:

 

Հարձակումն իրականացվել է գիշերվա ընթացքում:

Պրովինցիայում գործում են հարեւան Ուգանդայից ներթափանցած ապստամբների զորաջոկատներ:

Անցյալ տարի ուգանդական ապստամբները Կոնգոյում իրականացրել էին մասսայական հարձակումներ, որի հետեւանքով սպանվել էր 260 խաղաղ բնակիչ:

 

2014թ.-ի դեկտեմբերից Կոնգոյի զինված ուժերն ու ՄԱԿ-ի խաղաղապահները վերսկսել են հարձակումը գրոհայինների դեմ:

 

 

 

Նույն շարքից