Քաղաքական 

Ադրբեջանի ԱԳ նախարարը պատրաստ է հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պատրաստ է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Երեկ՝ մայիսիի 24-ին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոռլիքը հայտարարել էր, որ համանախագահները հույս ունեն հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

«Ինչպե արդեն հայտնվել է Վիեննայի հանդիպման ժամանակ, Ադրբեջանի արտգործնախարարը պատրաստ է հանդիպել համանախագահների հետ և սկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված համակողմանի, առարկայական բանակցություններ»,-ասել է նա:

Նույն շարքից