Մայիսի 25-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 54 հասցեում գտնվող շոգեբաղնիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 54վ հասցեում գտնվող ԴԴԴ մարզահամալիրի շոգեբաղնիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.35-ին, մարվել՝ 14.05-ին:
Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը՝ փայտե կառուցատարրերով (8 քմ), և ջերմահարվել ամառային ծածկի կախովի առաստաղը (10 քմ):