Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը պատմական իրադարձություն էր: Այս մասին այսօր` փետրվարի 4-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Չեմ հիշում հայոց պատմության ընթացքում մի դրվագ, որտեղ հայության բոլոր կառույցները միասնական խփում են մի մեխի: Սա հայ ժողովրդի երազանքների, նպատակների եւ պահանջատիրության իրականացմանը: Մենք պետք է կարողանանք բարձր գնահատել այդ իրադարձությունը եւ պետք է լինենք միասնական, որ մեր պայքարի նոր փուլը սկսենք»,- ասաց Շարմազանովը:
Նշենք, որ հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Հռչակագիրը միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում: Փաստաթուղթն ընթերցել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ: