Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Լեհաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 10-ին: Երկրում գործող օրենսդրության համաձայն, նախագահական ընտրությունների ամսաթիվը նշանակում է Լեհաստանի խորհրդարանի նախագահը: Գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորվսկիի լիազորություններն ավարտվում են 2015-ի օգոստոսի 6-ին:
Վերջին հարցումների համաձայն, Կոմորովսկին վայելում է ընտրողների մեծ մասի աջակցությունը եւ շանսեր ունի երկրորդ ժամկետով վերընտրվելու համար: