Հայաստան Հասարակություն 

ԱԺ խմբակցությունները տարածել են հայտարարություն

 «2015թ. փետրվարի 2-5-ի ՀՀ Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2013թ-ի տարեկան հաշվետվությունը: Ազգային ժողովի փետրվարի 4-ի լիագումար նիստում ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ներկայացրել է պալատի խորհրդի անդամը, ինչը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 101-րդ եւ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածների կոպիտ խախտում է:

Հիմք ընդունելով օրենքի խախտման փաստը, ՀՀ Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն, Հայ Ազգային Կոնգրես եւ Օրինաց Երկիր խմբակցությունները հրաժարվել են հարցի բովանդակային քննարկմանը մասնակցելուց եւ հայտարարում են, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը չի կարող համարվել ներկայացված եւ քննարկված:

Ելնելով վերոգրյալից, պահանջում ենք՝

Վերահսկիչ պալատի 2013թ. տարեկան հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով քննարկել Ազգային Ժողովի առաջիկա նիստում»,- ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները։

Հայտարարության պահանջին է միացել նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը:

 

 

Նույն շարքից