Հնդկաստանի հարավում ծնվել է «աշխարհում ամենածանր» աղջիկը, հայտնում է Daily Mail-ը: Երեխայի քաշը 6․8 կիլոգրամ է:
Ինչպես նշում է պարբերականը՝ սովորաբար այդքան են կշում 6 ամսական երեխաները:
Աղջիկը ծնվել է կեսարյան հատման օգնությամբ: 19-ամյա Նանդինին զարմացած է եղել իր փոքրիկի չափերից: «Նա իրոք մեծ է և գեղեցիկ»,- նշել է նրա գինեկոլոգը: