«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտում նոր աղմուկ Է հասունանում, որը կարող Է ծավալվել նախկին կուսակիցների միջև։ Բանն այն Է, որ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի կողմնակիցները վերջին շրջանում փորձում են ակտիվորեն իրենց կողմը «քաշել» ԲՀԿ-ից դուրս եկածներին՝ նրանց ընդգրկելով իրենց նոր ստեղծվելիք «Համախմբում» կուսակցության շարքերը։ Այլ կերպ ասած, Օսկանյանը փորձում Է «նախկինների» բազայի վրա նոր կուսակցություն կառուցել։
Նախկին ԲՀԿ-ականներից բացի Օսկանյանի թիմակիցների ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև Ռոբերտ Քոչարյանի օրոք պաշտոնավարած, բայց հետագայում իրենց դիրքից զրկված գործիչները ևս։ Այս ամենը խիստ զայրացրել Է ԲՀԿ ղեկավարությանը, և նախագահ Նաիրա Զոհրաբյանը անգամ ակնարկներով հասկացրեց չշարունակել գործընթացը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում