Հասարակություն Տնտեսություն 

Իրանն առաջարկել է Եվրոպա գազի արտահանումն իրականացնել իր տարածքով

 

Ինչպես հաղորդում է  oilnews լրատվական պորտալը, Իրանը կարող է ադրբեջանական ու թուրքմենական գազը Եվրոպա արտահանել իր տերիտորիայով:

 

Այդ մասին հայտնել է Իրանի գազի ազգային ընկերության տնօրեն Ազիզոլահ Ռամազանին, նշելով որ հնարվոր է իրականացնել Իրանի տարածքով ադրբեջանական ու թուրքմենական գազի արտահանումը դեպի Եվրոպա:

 

Նրա կարծիքով, թուրքմենական գազի արտահանումը Կասպից ծովի հատակով բավականին անշահավետ կլինի, ուստի այն կարելի է տեղափոխել Իրանի ցամաքային ճանապարհով:

 

Միաժամանակ նա նշել է, որ ծրագիրը կյանքի կկոչվի միայն Իրանի հետ արեւմուտքի հարաբերությունների կարգավորման դեպքում:

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանը արդեն ընտրել է գազի առաքման ուղին Վրաստանի ու Թուրքիայի տարածքով ու նախատեսովում է գազամուղի շինարարությունը սկսել գարնանը:

 

 

 

Նույն շարքից