Հասարակություն 

Ապրիլյան քառօրյա պատերազմը ոչնչով նման չէր 90-ականների գոյամարտին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ապրիլյան քառօրյա պատերազմը ոչնչով նման չէր 90-ականների գոյամարտին, քանի որ տեխնիկայի ու տեղեկատվական պայքար էր: Այս առիթով թերթը զրուցեց «Aria ինովացիոն տեխնոլոգիաներ» ընկերության հիմնադիր տնօրեն` Վիկտոր Մնացականյանի հետ` պարզելու` արդյո՞ք ՀՀ-ն պատրաստ է ժամանակակից պատերազմին:

«Տեղեկատվական պատերազմը կիբեր պատերազմի բաղադրիչ է, որն էլ իր հերթին հիբրիդային պատերազմի դրսևորում է: Իսկ այն հիմնականում լինում է չհայտարարված պատերազմների պարագայում, որում և մենք հիմա գտնվում ենք: Կիբեր պատերազմները նոր ֆորմատի, տեխնոլոգիաների պատերազմ են և մեզ հիմա այս պահին պետք է «Квантовый скачок» անել, որպեսզի արագ տրանսֆորմացվենք ժամանակակից պատերազմներին: Իսկ ժամանակակից պատերազմը DIME (Diplomacy, Information, Military, Economics) ֆորմատն է»:

Ըստ Մնացականյանի՝ կիբերպատերազմը, ինտերնետում հատուկ տեսակի դիմադրություն է, որն ուղղված է խափանելու համակարգի շահագործումը պետական, ֆինանսական մարմիններում և այլ ձեռնարկություններում, որոնք օգտագործում են այդ կապը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից