Հասարակություն 

ԱԺ-ում աշխատող տարեց պապիկը պահանջում էր վճարել իր աշխատավարձը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսին 24-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող միջանցքում արտասովոր իրավիճակ էր: Ինչպես նկատել է թերթի թղթակիցը՝ Ազգային ժողովի աշխատակիցներից մեկը Ազգային ժողովի ֆինանսական հարցերով զբաղվող մի քանի աշխատակիցների հետ լեզվակռվի մեջ էր մտել:

Նկատեցինք, որ տարեց պապիկը պահանջում էր վճարել իր հասանելիք աշխատավարձը, սակայն աշխատակիցները նրա հետ, մեղմ ասած, «ռազբորկայի» մեջ էին մտել՝ բղավոցներով, հետաքրքրվելով, թե որ օրն է աշխատել, ինչ է աշխատել և այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից