Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Իսպանիայի Ռոնդա քաղաքի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է լիտվացի մի կնոջ սպանված մարմինը:
Հետաքնության վարկածով, վերջինիս սպանել է ազգությամբ նույնպես լիտվացի նրա ընկերը, որի հետ նա շրջագայում էր Իսպանիայում:
Սպավածը 54 տարեկան է, նրա ընկերը՝ 52: Իրավապահների կարծիքով մահվան պատճառ է հանդիսացել սեռական բռնությունը: Սկզբնական վարկածով կինը վեճի ընթացքում անզգուշորեն ընկել ու գլխով հարվածել է սեղանին:
Սակայն ավելի ուշ կատարարված փորձաքննության արդյունքում նրա մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել կասկածյալին: