Հասարակություն 

ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը լրատվական դաշտի համար կարող է ճակատագրական լինել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի և «Հրապարակ» օրաթերթի միջև ընթացող դատական գործը գնալով նորանոր երանգներ է ստանում: Բանն այն է, որ այս գործով ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը լրատվական դաշտի համար կարող է ճակատագրական լինել: Նշված դատարանը ոչ միայն մերժել է «Հրապարակ»-ի բողոքը, այլ նաև իր որոշման մեջ գրել. «…այն դեպքում, երբ լրագրողը միջոցներ է ձեռնարկում ճշտելու նյութի` իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ տեղեկությունը և ստանալով տեղեկատվության իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ պատասխան, այդուհանդերձ, տպագրում է նյութը, ապա այդ անձինք չեն կարող օգտվել 1087.1-րդ հոդվածի 9-րդ կետով երաշխավորված պաշտպանությունից»: Այլ կերպ ասած, գրաքննության նոր գործիք են ցանկանում ստեղծել դատավորները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից