Քաղաքական 

Ռուսաստանի և Եվրամիության հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան. Պուտին

Մոսկվայի և Եվրամիության հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան: Այս մասին հունական «Կատիմերինի» թերթի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Բազմակողմանի գործընկերության դաշտ վերադառնալու համար, անհրաժեշտ է հրաժարվել միայն սեփական շահերի մասին մտածելուց և հաշվի առնել նաև դիմացինի հետաքրքրությունները»,-ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը  նշել է, որ Մոսկվան ցանկանում է Բրյուսելի հետ իրավահավասար հարաբերություններ հաստատել ամենատարբեր հարցերում՝ վիզային ռեժիմի դյուրացումից մինչև էներգետիկ դաշինքի ձևավորում: Սակայն նա միևնույն ժամանակ հավելել է, որ չի տեսնում նման պատրաստակամություն հակառակ կողմից:

Նույն շարքից