Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը հայտարարել է, որ Ամստերդամում Ռեմբրանդի կտավներից մեկում iPhone է նկատել՝ կատակով հավելելով, թե դա վկայում է այն մասին, որ գաջեթները ստեղծվել են դեռ XVII դարում: Այս մասին Կուկը խոսել է CNBC հեռուստաընկերության եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է ստեղծվել առաջին գաջեթը:
Կուկի հայտարարությունը տարածում է գտել նաև Twitter-ում, որի օգտատերերից ոմանք սկսել են իրենց էջերում հրապարկել նշված նկարը: