Էմբեր Հերդը 15 ամիս համատեղ ամուսնական կյանքից հետո որոշել է բաժանվել ամուսնուց՝ հուլիվուդյան դերասան Ջոնի Դեփից:
Ինչպես հայտնում է People ամսագիրը, 30-ամյա Հերդն իր որոշումը բացաատրել է 52-ամյա դերասանի հետ ունեցած անհաղթահարելի տարաձայնություններով:
Նշենք, որ Հերդն ու Դեփը ծանոթացել էին 2010 թվականին, իսկ նրանց ամուսնությունը տեղի ունեցավ անցած տարի փետրվարին: