Հասարակություն Տնտեսություն 

Ինչ օգնություն է տրամադրվել զոհված զինծառայողների ընտանիքներին

Այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ՀՀ 2015թ. բյուջեի կատարողական քննարկման ժամանակ ՀՀ Աշխատանիք և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, պատասխանելով հարցին, թե ինչ աջակցություն է ցուցաբերվել ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքները և վիրավորված զինծառայողներին, նշեց, որ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են արվել, որոնց մի մասը առաջիկայում կառավարությունը կհաստատի և հատկացումներ կլինեն նաև կամավորականների ընտանիքներին:

Ասատրյանն  ասաց, որ զոհվածների ընտաանիքներին հուղարկավորության և հետագա ծախսերի համար 4 միլիոն դրամ միանվագ գումար է տրամադրվել: Բացի դրանից, սահմանվել է կենսաթոշակ և պարգևավճար: Խոսքը մասնավորապես վերաբերում է 150-180 հազար դրամ հատկացման, որը կարող է փոփոխության ենթարկվել՝ կապված, թե ինչ զինծառայող է՝ սպայական կազմից, թե՝ ոչ:

Նույն շարքից