Այսօր՝ մայիսի 26-ին, կառավարության մոտ կրկին բողոքի ակցիան են անցկացնում Քաղցրաշեն համայնքի խաղողագործները՝ պահանջելով անցած տարի մթերած խաղողի գումարը:
Նրանք նշում են, որ վարչապետը խոսք էր տվել մինչև մայիսի 10-ը լուծել հարցը, սակայն մինչև հիմա սայլը տեղից չի շարժվել և իրենց գումարները չեն վճարել:
Հավաքվածները ասում են, որ գնալու են նախագահի մոտ, եթե Հովիկ Աբրահամյանը հարցին լուծում չտա:
Խաղողագործները խոստանում են նաև գառնեցիների օրինակով փակել ճանապարը, որպեսզի հասնեն իրենց խնդրի լուծմանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գառնի համայնքի բնակիչները երկարատև պայքարից և երկու օր Երևան-Գառնի ճանապարհը փակելուց հետո հասան «Քաղցրաշենի ինքնահոսի ոռոգման ծարգրի» չեղյալ համարելուն: