Հասարակություն 

Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

 Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

 Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մայիսի 16-20-ը նորերով է փոխարինվել փողոցներում, վերգետնյա և ստորգետնյա անցումներում, ինչպես նաև բակերում, այգիներում ու պուրակներում առկա 509 վնասված լամպ:
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել ևս 4 փողոց: Շարունակվում են նաև Նուբարաշենի խճուղու արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

Նույն շարքից