Եվրոպայում ԱՄՆ ուժերի հրամանատար Բեն Հոջեսը մեկնել է Ադրբեջան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բաքվում ԱՄՆ դեսպանատանը:
Նշվում է, որ Հոջեսն Ադրբեջանում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա բարձր մակարդակով, որոնց ընթացքում կքննարկի համագործակցության ընդլայնման հնարավորությունները: