Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, առաջիկա հինգշաբթի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիեւում կընդունի ԱՄՆ պետքրտուղար Ջոն Քերիին:
Այդ մասին հայտնել են ուկրինական նախագահի մամուլի ծառայությունից, նշելով որ հանդիպման ընթացքում կքննարկվեն երկրի հարավ-արեւելքում իրվիճակի սրման ու Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցերը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Ուկրաինայի արեւելքում ծավալված լայնամաշտաբ գործողությունների հետեւանքով իրավիճակն մնում է խիստ լարված: Դոնբասի աշխարհազորայիններն հակահարձակման անցնելով, Դեվալցեւոյի մոտ շրջապատման են ենթարկել ուկրաինական ուժայիններին: Միաժամանակ ուկրաինական հրետանին շարունակում է Դոնբասի խաղաղ բնակելի թաղամասերի հրետակոծությունը: