Ճապոնիայում G7-ի գագաթաժողովում ելույթի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեղյալ համարելու մասին, հայտնում է Ռոյթեր գործակալությունը:
Ավելի վաղ Մերկելը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ Մոսկվայի նկատմամբ կիրառվող սահմանափակումները չեղյալ են համարվելու միայն Մինսկի պայմանավորվածությունները կատարելու դեպքում: