Քաղցրաշեն գյուղի խաղողագործները կառավարության շենքի մոտ իրենց խնդրի լուծումը չգտնելուց հետո շարժվել են դեպի նախագահական և այս պահին գտնվում են Բաղրամյան 26-ում:
Նրանք հանդիպումեն պահանջում նախագահի հետ, քանի որ, ինչպես իրենք են ասում, այնքան շատ են իրենց խաբել, որ արդեն որևէ մեկին չեն հավատում: Հավաքվածները սպառնում են փակել Բաղրամյան պողոտան:
Նշենք, որ խաղողագործները հավաքվել են նախագահականի դիմացի մայթում: Այստեղ են նաև մեծ թվով ոստիկաններ, ովքեր պատնեջ են կազմել գյուղացիների մոտ:
Հավելեն նաև, որ քաղցրաշենցիները պահանջում են անցած տարի մթերած խաղողի գումարը: