Միջազգային Հասարակություն 

Ուկրաինայի ֆինանսների նախարարություն. Դոնբասի դեմ պատերազմում օրեկան ծախսվում է 10 միլիոն դոլար

 

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Դոնբասում իրականաացվող ռազմական գործողություններում Ուկրաինան օրեկան ծախսում է 10 միլիոն դոլար:

 

Այդ մասին հայտնել են Ուկրաինայի ֆինանսների նախարարությունից, խոստովնելով որ դրամական արժեքն այդքան էլ կարեւոր չէ, քանի որ ռազմական գործողությունների արդյունքում զոհվել են ավելի քան 5 հազար խաղաղ բնակիչ, իսկ շուրջ 650 հազարը լքել մշտական բնակության վայրը:

 

Ներկա իրավիճակում Ուկրաինայի տնտեսությունը գտնվում է մոբիլիզացիոն իրավիճակում, պետծառայողների շուրջ 20 տոկոսը կրճատվել են, ավելացել է ճնշումը խոշոր բիզնեսի նկատմամբ, վերանայման փուլում են սոցիալական ծրագրերը:

Նման ենթատեքստում ուկրաինական իշխանություններն առավել քան երբեք զգում են միջազգային հանրության օգության կարիքը:

 

Նույն շարքից