Քաղաքական 

Եթե պայմանները կատարվեն, հնարավոր է բանակցությունները վերսկսվեն. Նալբանդյան

Այսօր՝ մայիսի 26-ին, խորհրդարանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կլինի հունիսին և  նվիրված կլինի բանակցությունները վերսկսելուն. «Պարզ է մեկ բան՝ այդ բանակցությունները սկելու համար պետք է համապատախսան պայմաներ ստեղծվեն: Դրանք Հայաստանի կողմից նախապայմաններ չեն ուղղակի պայմաններ են, որոնք պարտադիր են և որոնց մասին խոսել են եռանախագահնեը, իկս կողմերը նման պարտավորություն են ստանձնել: Եթե ստեղծվի մշտադիտարկման հնարավորություն, ընդլայնվեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները և բացառվեն այն զարգացումները, որոնք եղան ապրիլի սկզբին, հնարավոր է բանակցությունները վերսկսեն»:

Նալբանդյանը նաև ասաց, որ հունիսի սկզբներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ առանձինհանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները:

Նույն շարքից