Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է, որ Բուլղարիայի խորհրդարանի Հայրենասիրական ճակատ կուսակցության խմբկացության պատգամավորները կարող են ընդգրկվել Բաքվի «սև ցուցակում», քանի որ առանց ադրբեջանական իշխանությունների կարծիքը հարցնելու այցելել են Արցախ:
Գաջիևի խոսքերով, այս այցելությունը խոսում է այն մասին, որ Բուլղարիայում որոշ շրջանակներ հետաքրքրված չեն Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության զարգացմամբ:
Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատունն արդեն դիմել է այդ երկրի ԱԳՆ-ին, և նշված պատգամավորները շուտով կհայտնվեն ադրբեջանական տխրահռչակ ցուցակում: