Հասարակություն 

Զինծառայողների սերմնաբջիջների բանկ ստեղծելու նախագիծը չարժանացավ կառավարության հավանությանը

Այսօր՝ մայիսի 26-ին, կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սերմնաբջիջների պահպանության բանկում: Կառավարության եզրակացության համաձայն՝ օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ: Մասնավորապես, նշված է, որ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում արդեն իսկ առկա է նույնաբովանդակ դրույթ: Բացի այդ, ըստ եզրակացության, ներկայացված նախագիծը խնդրահարույց է էթիկական տեսանկյունից:

Նույն շարքից