Արևմտյան երկրներն Իրանի դեմ չհայտարարված պատերազմ է վարում: Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին, փոխանցում է Reuters գործակալությունը:
«Մեր չինովնիկները և իշխող շրջանակների բոլոր ներկայացուցիչները պետք է մտահոգված լինեն Իրանի նկատմամբ Արևմուտքի վարած «փափուկ պատերազմի» փաստով: Թշնամիները ցանկանում են համակարգը թուլացնել ներսից»,-ասել է Համենեին:
Իրանի հոգևոր առաջնորդի կարծիքով, նշված պատերազմում հաղթելու համար իրանական կողմը պետք է ազգային միասնականություն ցուցաբերի և չենթարկվի թշնամուն: