Հասարակություն 

Ռուսաստանը պատրաստվում է դիմել Թուրքիայի օգնությանը

Ռուսաստանը Թուրքիայից իրավական օգնություն կխնդրի Սիրիայում օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործը հետաքննելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ գլխավոր զինդատախազ Սերգեյ Ֆրիդինսկին:

Հիշեցնենք, որ Պեշկովը թուրքական օդուժի կողմից ոչնչացված ռուսական ինքնաթիռի օդաչուն է:

«Կարծում եմ պետք է դիմել թուրքական իրավապահ մարմիններին, հենց քննությունն է դա պահանջում: Այդ ժամանակ ամեն ինչ կընկնի իր տեղը»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Դաշնային Խորհրդում:

Նույն շարքից