Կառավարության մոտից Բաղրամյան 26 գնացած խաղողագործներին նախագահականից հայտնել են, որ անցած տարի մթերված խաղողի գումարը կվճարվի հունիսի 1-ին:
Սակայն պատասխաան դուր չի եկել քաղցրաշենցիներին, ովքեր մտադիր են փակել Երևան Արտաշատ ճանապարհը:
Նշենք, որ գյուղացիները պահանջում են մարել անցած տարի մթերած խաղողի գումարը: Նրանց կառավարությունից բազմիցս խոստումներ են տվել, սակայն մինչև այսօր այդ խոստումները չեն կատարվել: Դա է պատճառը, որ գյուղացինեն այլևս չեն հավատում որևէ մեկին և ցանկանում են ծայրահեղ քայլերի դիմել: