Սամիրը եւ Գուլյան ամուսնացել էին ապրիլի 15-ին, իսկ մեկ շաբաթ անց անհետացել էր առեղծվածային պայմաններում:
Մայիսի 26-ին քննությունը պաշտոնական հայտարարություն էր արել. Հաբիբովան ոչ մի տեղ չի փախել եւ չի կորել: «Մայիսի 26-ի առավոտյան ձերբակալվել է Սամիր Հաբիբովը, որին կասկածում են ապրիլի 22-ին Մարշալ Ժուկովի պողոտայի տներից մեկում տուժածին սպանելու մեջ», - «ԿՊ»-ին պատմել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Պետերբուրգի գծով Գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կապիտոնովը:
«Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնի է դարձել, որ Սամիրին այժմ հարցաքննում են քննիչները: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նա ընդունել է իր մեղքը եւ ցուցմունքներ է տալիս: Քննչական կոմիտեում այդ տեղեկությունը չեն բացահայտում: Միժամանակ «ԿՊ»-ն պարզել է, որ առայժմ չի հայտնաբերվել դժբախտ աղջկա մարմինը:
Հետաքրքիր է, որ ոստիկանություն Գուլիի անհետացման մասին դիմումով ներկայացել է հենց Սամիրը: Եվ առաջին մի քանի օրը աշխուժորեն հետաքրքրվել է որոնումներով: Իսկ հետո հանկարծ… անհետացել է: