Հասարակություն 

Ապարանի, Աբովյանի, Սևանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկի, Գորիսի, Մեղրու տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում տեղում է ձյուն:

Ապարանի, Աբովյանի, Սևանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից