Հասարակություն 

Օձը մտել էր ավտոմեքենայի մեջ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 10.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 37/25 տան բակում գտնվող ավտոմեքենայում նկատվել է օձ, որին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները «Օպել» մակնիշի 34 VA 984 պ/հ (վարորդ՝  Գ. Գ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածում հայտնաբերել եւ անվտանգ տարածք են տեղափոխել սահնօձ տեսակի օձ։

Նույն շարքից