Այսօր` մայիսի 26-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Ժամը 22: 00-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը խաղալիք ատրճանակով զինված ներս է մտել Առինջ գյուղի 6-րդ փողոցի 19 տուն։
Ինչպես տեղեկանում ենք կայքից, անհայտ անձը նախ իր հետ բերած բենզինը լցրել է տուժածի` նույն տան բնակիչ, 61-ամյա Գագիկ Փայլևանյանի վրա, այնուհետև դանակով հարվածներ հասցրել Գ. Փայլևանյանի որովայնին: Բարեբախտաբար, այդ պահին Գ. Փայլևանյանի որդին` 24-ամյա Սուրեն Փայլևանյանը օգնության է հասել ծնողին ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։