«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սփյուռքում կես կատակ, կես լուրջ «Արի տուն» ծրագրի «արի» բառը ներկայացնում են որպես «քաջ»։ Ասում են ի՞նչ ըսել է «արի» քաջ։ Երեկ ՀՀ Սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում այս մասին հայտարարեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Նա առաջարկեց «արի» բառի վրա կամ շեշտ դնել, որպեսզի հասկանալի լինի, որ բայի հրամայական ձևն է, կամ էլ «արի»–ն սարքել «եկուր», «դարձիր»։
«Որովհետև արևմտահայերենով «արի»–ն «եկուր» կամ «դարձիր» է։ Կամ անունը պիտի փոխենք ու գրենք դարձիր տուն կամ «արի» բառի կողքը պիտի դնենք «եկուր», որ հասկանալի լինի։ Կամ էլ պիտի ասենք «դարձիր տուն», որ նույնը լինի և արևելահայերենով, և արևմտահայերենով»,– ասաց Մելքոնյանը։
Հրանուշ Հակոբյանը դեմ չարտահայտվեց, ժպիտը դեմքին նա ասաց, որ ինքը համաձայն է, որ դարձնեն «եկուր տան», բայց մի խնդիր կա այդ ծրագիրը բոլորն այդ անունով են ճանաչում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում