Հասարակություն 

Հնարավո՞ր է՝ Սամվել Բաբայանին որևէ պաշտոն առաջարկեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան և նախօրեին էլ հարցազրույցում ասել էր, որ առաջիկայում պատրաստվում է մեկնել Արցախ: Երեկ «ժողովուրդ»-ը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց` արդյոք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կամ Արցախի մեկ այլ պաշտոնյա պատրաստվում է ընդունել հայրենիք վերադարձած Սամվել Բաբայանին, ւ հնարավո՞ր է՝ նրան որևէ պաշտոն առաջարկեն: «Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ: Չեմ կարծում, որ ներկա դրությամբ այդպիսի բան ծրագրավորվել է: Ինչքան գիտեմ՝ իր կողմից չի եղել դիմում ինչ-որ տեղ աշխատելու կամ ծառայելու: Հետո ունենք բազմաթիվ գեներալներ` արցախյան պատերազմի միջով անցած, որոնք հիմա թոշակի են. մեկը զբաղվում է իր անձնական գործերով, մյուսը՝ հասարակական, մյուսը երբեմն հրապարակումներ է կատարում: Այսինքն՝ այսպես նորմալ իրավիճակ է, որևէ արտառոց բան այստեղ չկա»,- պատասխանեց Դավիթ Բաբայանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից