Ճապոնիայում ընթացող G7-ի գագաթաժողովի ժամանակ «Մեծ յոթնյակի» երկրները կողմ են արտահայտվել հակառուսական պատժամիջոցները երկրարաձգելուն: Այս մասին ասված է գագաթաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ G7-ի երկրներն իրենց անհանգստությունն է հայտնում՝ կապված Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի սրման հետ և հիշեցնում, որ չեն ճանաչում Ռուսաստանին Ղրիմի միացումը:
Հայտաարության մեջ նաև նշվում է, որ պատժամիջոցները կմնան ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի կատարել Մինսկի պայմանավորվածությունները: Խոսվում է նաև Մոսկվայի նկատմամբ լրացուցիչ միջոցներ կիրառելու մասին: