Հասարակություն 

Երևանի փոխքաղաքապետը՝ Բաբաջանյանի և Նժդեհի արձանների մասին

Այսօր՝ մայիսի 27-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը խոսել է վերջին օրերին ամենաշատ քննարկվող երկու արձանների մասին: Խոսքը նախ վերաբերում է մարշար Համազապս Բաբաջանյանի, ապա նաև Գարեգին Նժդեհի արձաններին:

Արեյանը նշեց, որ գրեթե միշտ այդպես է լինում՝մարդիկ քննադատում են նոր տեղադրված արձանները, ապա՝ մտերմանում դրանց հետ և որպես օրինակ հիշեցրեց Առնո Բաբաջանյանի հայտնի արձանի մասին:

Այն դիտարկմանը, թե Բաբաջանյանի արձանը նման է քրեական հեղինակության արձանի՝ իր կեցվածքով՝ Արեյանն ասաց համեմատողները շատ բան են անում՝ հավելելով, որ Բաբաջանյանը նորմալ դիրքով է նստած՝ մարշալին վայել:

Ինչ վերաբերում է դրան, թե ինչ խորհուրդ կարելի է տալ հունգար ժողովդրին, ում կոտորածի մեջ մեղադրում են Բաբաջանյանին, Երևանի փոխքաղաքապետն ասաց՝ թող ետ բերեն Ռամիլ Սաֆարովին:

Գարեգին Նժդեհի արձանի մասով, պատասխանելով խոսքերին, թե այն չի համապատասխանում զորավարի իրական պատկերին՝ Արեյանն ասաց, որ գլխավորը կերպարն է, իսկ կերպարը վճռական է և ուժեղ:

Երևանի փոխքաղաքապետը նաև նշեց, որ շուտով մայրաքաղաքում կհայտնվի Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձանախումբը:

Նույն շարքից