Այսօր՝ մայիսի 27-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշեց, որ բյուջետային միջոցների խնայողության հարցը մշտապես եղել է քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, ինչը բխում է և համյանքի, և բյուջեի շահերից:
Արեյանը նշեց, որ այս պահին լուծվում է 26 ծառայողական ավտոմեքենայի կրճատման խնդիրը: Դրանք սարքին մեքենաներ են, որ ծառայում են իրենց նպատակներին:
Երևանի փոխքաղաքապետի խոսքերով, կրճատումները չպետք է լինեն ինքնանպատակ և մշտապես պետք է լինի մի կառուցվածք, օպտիմալ թվաքանակը, որը կապահովի լիազորությունների և ծառայությունների արդյունավետ իրականացում. «Աշխատակազմը պետք է լինի այնպիսի թվաքանակի, որը հնարավորություն կտա լիարժեք կերպով կատարել լիազրությունները, պարտականությունները: Իսկ եթե կրճատումն ինքնանպատակ է լինում, այն հետո ազդելու է կատարված աշխատանքի որակի վրա»:
Ինչ վերաբերում է հաստիքներ կրճատելուն, Արեյանն ասաց, որ այսօր ավելորդ հաստիքներ քաղաքապետարրանում չկան, նույնիսկ երբեմն եղած ուժերը չեն բավարարում, ոորպեսզի արտաքին հսկողության լիարժեք կատարվի. «Ներկայացուցչական ծախսերի մասով ասեմ, որ մենք շռաայություն թույլ չենք տվել, այսուհետ ևս լինելու ենք զուսպ»: