Հասարակություն 

Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի հայտարարության մասին

Այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, խոսելով մի քանի օր առաջ Հայաստան վերադարձած ԼՂՀ ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանի այն հայտարարուայնը, թե ինքն Արցախում գործ ունի անելու, ասաց, որ դա վեջինիս որոշելիք հարցն է, և որևէ մեկը չի կարող խոչընդոտել նրան:

Օհանյանը նաև ասաց, որ տեղյակ է Բաբայանի ունակությունների մասին և որևէ մեկը չի մոռացել այն, ինչ արել է վերջինս:

ՀՀ պաշտպանության նախարարը խոսեց նաև սահմանին տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ Պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակը, իսկ ինչ վերաբերում է կրակոցներին, ապա դրանց թիվը շատ փոքր է:

Նույն շարքից