Հույն հնագետ Կոնստանտինոս Սիսմանիդիսը հայտնել է Արիստոտելի ենթադրյալ գերեզմանը հայտնաբերելու մասին: Այս մասին գրում է The New York Times պարբերականը:
Նշվում է, որ հայտնի փիլիսոփայի ենթադրյալ գերեզմանը գտնվում է Սալոնիկից 40 կմ հեռավորության վրա գտնվող Հալկիդիկա թերակղզու վրա՝ Ստագիր քաղաքում: Հին Մակեդոնիայի այս բնակավայրը երևան է եկել ՄԹԱ VI դարում:
Արիստոտելը ծնվել է ՄԹԱ 384 թվականին, մահացել՝ ՄԹԱ 323-ին: Նա եղել է Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչը: Արիստոտելի աշխատությունները որոշիչ ազդեցություն են ունեցել եվրոպական միջնադարյան գիտության և փիլիսոփայության վրա: