Միջազգային Քաղաքական 

Մոսկվան արձագանքել է G7-ի որոշմանը

Կրեմլում կարծում են, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները երկարաձգելու մասով G7-ի որոշումը օգուտ չի բերելու համաշխարհային տնտեսության զարգացմաանը: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, հայտարարեր է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք չենք կարծում, թե նման որոշումները կարող են դրական ազդեցություն  ունենալ համաշխարհային տնտեսության և համաշխարհային գործերի վրա առհասարակ, և հենց այս թեմաներն են հիմնականում լինում G7-ի  ուշադրության կենտրոնում»,-ասել է Պեսկովը:

Նրա խոսքերով, պատժամիջոցների մասով Մոսկվայի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ սա Կրեմլի օրակարգի հարց չէ:

Նույն շարքից